Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

585
Ուրբաթ, 13 հունվարի, 2023 թ., 12:54
Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին.

«Շատ անհանգիստ ենք ԼՂ-ում իրավիճակի կապակցությամբ: Մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որը գնալով վատթարանում է: Շատ կարևոր է, որ վերականգնվի երթևեկությունը, էլեկտրական և ինտերնետային կապը. մենք ամեն ինչ կանենք՝ հումանիտար աղետից խուսափելու համար: Կոչ ենք անում վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում երկխոսությանը. պետք է նաև փորձվեն բոլոր միջոցները՝ իրավիճակը կարգավորելու համար: Ցանկանում եմ նաև մեր մտահոգությունն արտահայտել պատմական ու մշակութային ժառանգության վերաբերյալ. վտանգված է մոտ 1500 հայկական նմուշ. Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ջանքեր կգործադրի այն պահպանելու համար»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան: