«Փաշինյանն այն մարդը չէ, որ բանակի մարտունակությունը գնահատելու ունակություն ունենա». Մովսես Հակոբյան
![]() Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե 44-օրյա պատերազմից առաջ ինքը գիտեր, որ մենք ունենք մարտունակ բանակ, սակայն պատերազմից հետո պարզեց, թե այդպես չէ: - Պարո՛ն Հակոբյան, որպես զինվորական, ինչպե՞ս կգնահատեք Փաշինյանի այս հայտարարությունը, արդյո՞ք սա բանակը թիրախավորող հերթական հայտարարությունը չէր. - Ո՞վ է գնահատական տվողը, Նիկոլ Փաշինյանն այն մարդը չի, որ բանակի մարտունակությունը գնահատելու ունակություն ունենա, դա առաջին, երկրորդ՝ իր երեկվա խոսքը չես կարող այսօրվա խոսքի հետ համեմատել, անընդհատ խուսանավող հայտարարություններ է անում: Ինքն այդ մարդը չէ, որ գնահատական տա բանակին, մնացած բոլոր գնահատական տվողներն էլ իր կարգի մարդիկ են, ովքեր բանակից հեռու են այնքան, որքան ես՝ գինեկոլոգիայից: - Պարո՛ն Հակոբյան, 2020թ-ի հուլիսյան մարտերից հետո Փաշինյանը հայտարարում էր, որ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակներից է, պարծենում էր մեր բանակով, ի՞նչ փոխվեց 2 տարի անց. - Ինքն այդ ժամանակ ասում էր՝ ամենից մարտունակ բանակն ունենք, այդ ժամանակ էլ ես իրենց նախատել եմ, որ այդպիսի արտահայտություններ չանեն: - Արցախում ստեղծված իրավիճակի մասով ի՞նչ կասեք պարո՛ն Հակոբյան, արդեն մեկ ամիս կլինի՝ Արցախի կյանքի ճանապարհը փակ է, մեր հայրենակիցները շրջափակման մեջ են այնտեղ: Ինչպե՞ս եք տեսնում այս ճգնաժամի հանգուցալուծումը, ի վերջո, ո՞ւմ ձեռքում է լուծման բանալին. - Պատասխանատուները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներն են: Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրն այդ երեք երկրներն են ստորագրել, իրենք պատասխանատվություն են կրում նաև իրենց ստորագրած փաստաթղթի համար, այս ուղղությամբ պետք է աշխատանք տարվի: Ինչ վերաբերվում է Լաչինի միջանցքը բացել-փակելուն՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ համար շատ վատ փաստաթուղթ է, դա հնարավորություն է ստեղծում Ադրբեջանի համար, որ երբ ուզի ճանապարհը բացի կամ փակի: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
