«Ունենք մարդիկ, որոնք մահացել են և, ցավոք սրտի, չենք կարողանում հողին հանձնել»․ Ռուբեն Վարդանյան
![]() «Արցախ. շրջափակման մեկ ամիս». Ստեփանակերտ-Երևան առցանց քննարկման ժամանակ ելույթ է ունեցել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը միայն Արցախի հարցը չէ, սա ամբողջ հայկական աշխարհի հարցն է. «31-րդ օրն է՝ բլոկադայի մեջ ենք․ մենք ունենք խնդիրներ պարենային ապրանքի հետ կապված, խնդիրներ՝ բժշկության, կրթության ոլորտում, ունենք անջատված ընտանիքներ, ունենք մարդիկ, որոնք մահացել են, և ցավոք սրտի, չենք կարողանում հողին հանձնել։ Մեր հարևան պետությունն ասում է՝ խնդիրներ չկան, սակայն իրենց բառերով հաստատում են, որ մենք ունենք ճգնաժամ․ ճգնաժամը հաստատվում է նրանում, որ իրենց հաշվարկներով այդ ճանապարհով այս մեկ ամսվա մեջ անցել է մոտ 400 մեքենա, սակայն մինչև բլոկադան մենք ունեցել ենք մեկ օրվա մեջ 2 անգամ ավելի շատ անցնող մեքենաներ... Սա ոչ թե բլոկադայի դեմ պայքար է, այլ պայքար է մեր ամենակարևոր իրավունքի՝ ապրելու մեր հողի վրա, մեր օրենքներով, մեր արժեքներով: Չպիտի ենթարկվենք ուրիշի պայմաններին»,- ընդգծել է Վարդանյանը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
