Կանադան Ուկրաինայի համար կգնի NASAMS հակաօդային պաշտպանության համակարգ
![]() Կանադան ԱՄՆ-ից կգնի և Ուկրաինային կփոխանցի NASAMS զենիթահրթիռային համակարգը՝ միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համար։ Այս մասին ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ բանակցություններից հետո հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը։ ՀՕՊ համակարգը կօգնի պաշտպանել Ուկրաինայի բնակեցված կենտրոններն ու կարևոր ենթակառուցվածքները անօդաչու սարքերից, հրթիռներից և օդային հարվածներից, ասել է Անանդը։ «NASAMS-ը հարվածների շատ բարձր մակարդակ ունի, և դա արժեքավոր ներդրում է Ուկրաինայի պաշտպանունակության գործում»,- գրել է նա Twitter-ում: Նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Telegram-ի իր ալիքում ասել է, որ սա հիանալի նորություն է։ «Մեր երկնային վահանի մեջ ներդրումը ներդրում է Եվրոպայի անվտանգության համար՝ շնորհիվ դաշնակիցների»,- հավելել է նա։
|

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
