Լեհաստանի, Լիտվայի և Ուկրաինայի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն
![]() Լեհաստանի նախագահներ Անջեյ Դուդան, Լիտվայի Գիտանաս Նաուսեդան և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լվովում հանդիպել են, որտեղ ստորագրել են Լյուբլինյան եռանկյունու նախագահների համատեղ հայտարարությունը։ Այս մասին ասվում է Լեհաստանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։ «Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Լվովում ստորագրել են Լյուբլինյան եռանկյունու նախագահների համատեղ հայտարարությունը»,- ասվում է զեկույցում։ Փաստաթղթի մանրամասները դեռ հայտնի չեն։ Լյուբլինյան եռանկյունին ստեղծվել է 2020 թվականի ամռանը՝ Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպման արդյունքում Լյուբլինում։ Այն ձևավորած երեք հանրապետությունների միջև քաղաքական, տնտեսական և սոցիալական համագործակցության հարթակ է։ 2021 թվականի հուլիսին նրանք ստորագրեցին մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ հռչակագիր համատեղ պատմական ժառանգության մասին, և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասոցիացիան անվանեց «ռուսական աշխարհին» այլընտրանք և հույս հայտնեց, որ մի օր Բելառուսը կմիանա Լյուբլինյան եռանկյունուն: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
