Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մեր արձագանքներն ուղարկել ենք Ադրբեջանին և դեռ պատասխան չենք ստացել». Փաշինյան

762
Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 14:30
«Մեր արձագանքներն ուղարկել ենք Ադրբեջանին և դեռ պատասխան չենք ստացել». Փաշինյան

«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ մենք մեր արձագանքներն ուղարկել ենք Ադրբեջանին և դեռ պատասխան չենք ստացել։ Ինչ վերաբերում է հարցին, թե մինչև 2022 թվականի վերջ պետք է ստորագրվեր այդ փաստաթուղթը, ես ասել եմ, որ պատրաստ եմ ստորագրել և ասել եմ, որ մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք, որ ստորագրենք։ Այսօր էլ եմ ասում՝ մենք պատրաստ ենք ստորագրել և մեզնից կախված ամեն ինչ կանենք, որ ստորագրենք խաղաղության փաստաթուղթ», - ասաց Փաշինյանը՝ նշելով, որ կհրաժարվի ստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե այդ տեքստը չհամապատասխանի Հայաստանի Հանրապետության պետական շահերին։