Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ռուսաստանը նպատակ ունի միջոցներ բերել Հայաստան և զորավարժության ավարտից հետո դուրս չգալ»․ Դավիթ Ջամալյան

590
Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 11:36
«Ռուսաստանը նպատակ ունի միջոցներ բերել Հայաստան և զորավարժության ավարտից հետո դուրս չգալ»․ Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով հունվարի 1-ին ՌԴ ՊՆ տարածած հայտարարությանը, ըստ որի՝ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություններին, ասել է. «Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ նախատեսվող զորավարժություններին ՌԴ ցամաքային զորքերը պետք է մասնակցեն՝ ՀԱՊԿ-ի դրոշի ներքո, դա շատ կարևոր է, նպատակ ունեն միջոցներ բերել Հայաստան և զորավարժության ավարտից հետո դուրս չգալ։ Զորավարժությունը նաև ուժերը տվյալ երկիր բերելու լեգիտիմ ձև է»,- ասել է Ջամալյանը։
Ըստ նրա, եթե ՀԱՊԿ դրոշի ներքո սպասվելիք զորավարժություններն արդյունք չտան, Լաչինի միջանցքի հարցում Ռուսաստանն ու Արցախն ուժային սցենարը գործի կդնեն։
Փորձագետի դիտարկմամբ՝ ՀՀ իշխանություններն ուրախ կլինեին, որ «Արցախի բեռն իրենց ուսերից ինչ-որ ձևով թոթափվեր, Սյունիքն էլ տային, միայն թե ռուսի ոտքն այստեղ չլիներ, ոչինչ, որ թուրքի ոտքը կլինի, այս հեռանկարը իրենք համարում են նորմալ»։

«Ռուսաստանը նպատակ ունի միջոցներ բերել Հայաստան և զորավարժության ավարտից հետո դուրս չգալ»․ Դավիթ Ջամալյան