Մի քանի երկրների դեսպաններ «բողոքի նոտա» են հղել ՔՊ-ին․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ միջազգային կազմակերպությունները, արևմտյան երկրների մի քանի դեսպաններ վերջերս «բողոքի նոտա» են հղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը առ այն, որ վերջիններս, դեռևս ավագանու ընտրությունը չկայացած, պարբերաբար հայտարարում են, թե ՔՊ-ն հաղթելու է, և հաջորդ քաղաքապետն իրենցից է լինելու: «Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՔՊ խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանից, որն ասաց, թե նման տեղեկություն չունի. «Ձեզնից եմ առաջին անգամ լսում»: Մեկ այլ պատգամավոր, կուսակցության վարչության մյուս փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Բնականաբար, եթե թեկնածուն մենք ենք առաջադրել, վստահություն ունենք, որ կհաղթի։ Բայց, ճիշտն ասած, ես չեմ հիշում, որ իշխանության ներկայացուցիչները նման հայտարարություններ արած լինեն, որ մի հատ էլ «բողոքի նոտա» ստանանք դրա համար»: Մանրամասները՝ թերթի համարում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
