«Աբսուրդ է․ Կառավարության հաշվետվողականության մասին ոչ թե ընդդիմությունն է հարցեր տալիս, այլ իշխանությունը»․ Գևորգ Պապոյան
![]() Այսօր՝ հունվարի 9-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ավարտին ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն ընդդիմադիր պատգամավորների բացակայությունը մատնանշելով՝ կոչ արեց ներկայանալ և աշխատել․ «Իրենք պիտի գան և իրենց սուր հարցերն ուղղեն Կառավարությանը, որպեսզի մեր հանրությունն էլ ամբողջապես տեղեկատվություն ունենա այս կամ այն միջոցների ծախսման վերաբերյալ։ Ես կարծում եմ՝ մենք բավական քաղաքական կամք ենք դրսևորում՝ մեր հարցերը քննարկելու համար։ Հաջորդ աբսուրդին ենք մենք նաև հանդիպում, երբ Կառավարության հաշվետվողականության, թափանցիկության մասին ոչ թե ընդդիմությունն է խոսում, հարցեր տալիս, այլ իշխանությունը։ Ես կոչ եմ անում ընդդիմադիր պատգամավորներին գալ աշխատանքի, որի դիմաց նրանք վարձատրվում են, հարցեր հնչեցնել, պարզաբանումներ պահանջել»,- ասել է Պապոյանը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
