Ուկրաինայի վարչապետ Շմիհալը հայտարարել է աշխարհում ամենամեծ ականապատ դաշտի ստեղծման մասին
![]() Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալն ասել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ այնքան ականներ են դրվել, որ կարելի է խոսել աշխարհի ամենամեծ ականապատ դաշտի ստեղծման մասին՝ մոտ 250 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով։ «Այս պահին սա աշխարհի ամենամեծ ականապատ դաշտն է»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։ Շմիհալը նշել է, որ «դա ոչ միայն խանգարում է մարդկանց տեղաշարժին, այլև մեծ խնդիրներ է ստեղծում գյուղատնտեսության համար», որը, ըստ նրա, Ուկրաինայի տնտեսության հիմնական ճյուղն է։ «Յոնհապ»-ը նշել է, որ ականապատ տարածքը, ինչի մասին ասել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը, մեծ է ամբողջ Կորեական թերակղզուց. Հարավային և Հյուսիսային Կորեաների ընդհանուր մակերեսը միասին կազմում է մոտ 221 հազար քառակուսի կմ: Շմիհալը հարցազրույցում ասել է նաև, որ Կիևը հույսը դնում է Սեուլի օգնության վրա ականապատ դաշտերը մաքրելու հարցում, քանի որ Հարավային Կորեան ականազերծման մեծ փորձ ունի և ունի համապատասխան սարքավորումներ և մասնագետներ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
