Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Շվեդիան Թուրքիայի պայմաններն անիրագործելի է համարում

1651
Կիրակի, 08 հունվարի, 2023 թ., 20:18
Շվեդիան Թուրքիայի պայմաններն անիրագործելի է համարում

Շվեդիայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու անիրատեսական պայմաններ են առաջադրում Թուրքիայի իշխանությունները, հայտարարել է Շվեդիայի թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը «Ժողովուրդ և պաշտպանություն» համաժողովում, փոխանցում է Reuters-ը։

«Թուրքիան հաստատում է, որ մենք կատարել ենք այն, ինչ խոստացել ենք, բայց նաև ասում է, որ ուզում է այն, ինչ մենք չենք կարող կամ չենք ուզում տալ»,- ասել է նա։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Շվեդիան և Ֆինլանդիան դիմեցին ՆԱՏՕ-ին՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հայտով։ Երկու երկրներ դեռ չեն վավերացրել այդ դիմումները՝ Թուրքիան և Հունգարիան։ Անկարան ցանկանում է, որ այդ երկրները դադարեցնեն համագործակցությունը քուրդ ահաբեկիչների և FETO ահաբեկչական կազմակերպության անդամների հետ։ Բացի այդ, թուրքական իշխանությունները հանձնել են մարդկանց ցուցակ՝ արտահանձնման համար։