ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է «հատուցման օպերացիայի» մասին
![]() ՌԴ պաշտպանության նախարարությունը «հատուցման գործողություն» է իրականացրել՝ ի պատասխան «Կիևի ռեժիմի հանցավոր հարվածի» Մակեևկայում ՌԴ ԶՈւ ժամանակավոր տեղակայման կետին։ Այս մասին հունվարի 8-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուս զինվորականները հարվածներ են հասցրել Կրամատորսկի հանրակացարաններում Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման բաց կետերին։ «Ավելի քան 600 ուկրաինացի զինծառայող է զոհվել»,- ասում է Կոնաշենկովը։ Ընդհանուր առմամբ հանրակացարաններում գտնվել է Ուկրաինայի Զինված ուժերի ավելի քան 1300 զինծառայող, նշում է ռուսական գերատեսչությունը։ Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ հունվարի 8-ի գիշերը ռուսական զորքերը յոթ հրթիռային հարձակում են իրականացրել Կրամատորսկի վրա՝ ավերելով երկու ուսումնական հաստատությունների շենքերը։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
