Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Շառլ Միշելը հայտարարել է, որ չի վստահում Ռուսաստանի հրադադարի նախաձեռնությանը

1662
Ուրբաթ, 06 հունվարի, 2023 թ., 11:12
Շառլ Միշելը հայտարարել է, որ չի վստահում Ռուսաստանի հրադադարի նախաձեռնությանը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան իր էջում անդրադառնալով ՌԴ-ի՝ հրադադարի առաջարկին, գրել է. «Կա ագրեսոր՝ Կրեմլն է։ Կա զոհ՝ ուկրաինացի ժողովուրդը։ Ռուսական զորքերի դուրսբերումը միակ լուրջ որոշումն է, որը կհանգեցնի խաղաղության և անվտանգության։ Միակողմանի զինադադարի մասին հայտարարությունը նույն կեղծիքն է և կեղծավորությունը, ինչպես անօրինական բռնակցումներն ու դրանց ուղեկցող հանրաքվեները»:

Աղբյուրը`   Շառլ Միշել