Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի՝ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի նոր ալիքի

896
Հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ., 23:42
Ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի՝ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի նոր ալիքի

Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում՝ կանխելու տղամարդկանց զանգվածային մեկնումը արտերկիր և նախապատրաստվելու մոբիլիզացիայի նոր ալիքին, որը սպասվում է հունվարին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Չի բացառվում զինվորագրման տարիքի տղամարդկանց համար պետական ​​սահմանը հատելու ամբողջական արգելքը»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։