Եվրոպայում ուկրաինացի փախստականների թիվը մոտեցել է 8 միլիոնի
![]() Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայից եվրոպական երկրներ ժամանած փախստականների թիվը հասել է 7,915,287 մարդու։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի UNHCR-ի կայքում։ Եվրոպայում ժամանակավոր պաշտպանության կամ համանման ազգային պաշտպանության սխեմաների համար գրանցված ուկրաինացի փախստականների թիվը 2023 թվականի հունվարի 3-ի դրությամբ կազմում էր ավելի քան 4,905,000: ՄԱԿ ՓԳՀ-ի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի հունվարի 3-ը Ռուսաստանն ընդունել է ամենաշատ փախստականները՝ 2,852,395, որին հաջորդում են Լեհաստանը (1,553,707), Գերմանիան (1,021,667) և Չեխիան (476,025): Ընդհանուր առմամբ, փետրվարի 24-ից Ուկրաինայից հարևան երկրներ մեկնել է ավելի քան 17,1 մլն մարդ, հակառակ ուղղությամբ՝ ավելի քան 9,1 մլն մարդ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
