Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ԱՄՆ-ը կոչ է անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

1740
Հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ., 10:18
ԱՄՆ-ը կոչ է անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը շարունակում է մտահոգել Միացյալ Նահանգներին։ Այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները, որոնք Արցախում հանգեցրել են ծանր հումանիտար հետևանքների։

«Մենք շարունակում ենք մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ։ Սա խոչընդոտում է խաղաղության գործընթացը և խաթարում է միջազգային վստահությունը»,- նշել է պետդեպի խոսնակը։

Անդրադառնալով իրադրության հանգուցալուծման տարբերակներին՝ Փրայսն ասել է. «Մենք կոչ ենք անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Ցանկացած հարցում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»։