Ուկրաինայի հետախուզությունը կանխատեսում է Պուտինի մոտալուտ մահը
1231
Չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ., 22:06
![]() Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը ABC News-ին տված հարցազրույցում հույս է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտալուտ մահվան մասին. ընդ որում՝ մինչև պատերազմի ավարտը։ «Իհարկե, նա երկար ժամանակ հիվանդ է, շատ երկար»,- ասել է Բուդանովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Պուտինը հիվանդ է։ Նրա խոսքով՝ Պուտինը քաղցկեղ ունի. «Մենք դա պարզապես գիտենք՝ մարդկանցից, աղբյուրներից»,- ընդգծել է Բուդանովը։ Լրագրողի ճշտող հարցին, թե, իր կարծիքով, Պուտինը ե՞րբ կմահանա, Բուդանովն ասել է. «Կարծում եմ՝ շատ շուտով։ Հուսով եմ»: Նա նաև վստահություն է հայտնել, որ «պատերազմը պետք է ավարտվի մինչև Պուտինի մահը»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
