Ոստիկանության գնդապետի որդու վրա արձակված կրակոցների գործով ձերբակալվել էր ՍԴ դատավորի որդին
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու վրա արձակված կրակոցների գործով ձերբակալված է եղել նաև Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանի որդին՝ Արեգ Վաղարշյանը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, դատարանը Արեգ Վաղարշյանին ազատ է արձակել: Տեղեկությունն օրաթերթն անձամբ փորձեց պարզել ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանից, ինչին ի պատասխան նա ասաց. «Իմ որդին իրականում այնտեղ ներկա է եղել, ինքը ականատես է, ես բոլոր պետական մարմիններին վստահում եմ, իրենք օբյեկտիվ քննությունը կիրականացնեն և դուք օբյեկտիվ ճշմարտությունը կիմանաք»: Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ էին հնչել և հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդին՝ 35-ամյա Էդուարդ Նադարյանը որի մարմնի վրա առկա էին եղել սուր կտրող-ծակող գործիքով արված 10-ից ավելի հարվածի հետքեր: Իսկ ահա նշված շենքի բակում հայտնաբերել էին արնանման հետքեր, ատրճանակ, 2 փամփուշտ։ Իսկ թե ինչ է եղել ոստիկանության գնդապետի որդուն դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու և կրակոցներ արձակելու պատճառը, իրավաահները դեռևս պարզում են»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
