Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինայի զինված ուժերն արդեն ազատագրել են փետրվարի 24-ից հետո օկուպացված տարածքների 40%-ը

761
Շաբաթ, 31 դեկտեմբերի, 2022 թ., 18:48
Ուկրաինայի զինված ուժերն արդեն ազատագրել են փետրվարի 24-ից հետո օկուպացված տարածքների 40%-ը

2022 թվականի վերջի դրությամբ Ուկրաինայի պաշտպանության ուժերը փետրվարի 24-ից հետո ազատագրել են Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքների 40%-ը։

Այս մասին Ukrinform-ին տված մեկնաբանությունում ասել է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ տնօրինության ղեկավարի տեղակալ, բրիգադային գեներալ Օլեքսիյ Գրոմովը։

«Ուկրաինայի Զինված ուժերը և պաշտպանության ուժերի այլ բաղադրիչներն ազատագրել են փետրվարի 24-ից հետո գրավված տարածքների 40%-ը: Խերսոնի աջափնյա շրջանի ազատագրումը ցույց տվեց, որ ապաօկուպացված տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է գրեթե 40000 քառ. կմ»,- ասել է նա: