Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Օմանի ծոցում
![]() Իրանի բանակի ուժերը Զոլֆաղար անունն ստացած լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում։ Այս մասին հայտնում է MEHR լրատվական գործակալությունը։ Եռօրյա զորավարժություններին մասնակցել են իրանական բանակի բոլոր տեսակներն ու ճյուղերը, այդ թվում՝ օդուժը, հակաօդային պաշտպանությունը, սուզանավերի նավատորմը և ռազմավարական ռմբակոծիչները։ Հրատարակությունը նշում է, որ զորավարժությունները նպատակ են ունեցել ստուգելու իրանական ռազմական տեխնիկայի արդյունավետությունը և բարձրացնելու երկրի պատրաստակամությունը հնարավոր սպառնալիքների առաջ։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հակաիրանական էր անվանել ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն և ասել, որ այն արտացոլում է Թեհրանի նկատմամբ Վաշինգթոնի թշնամական մտադրությունները։ Քանանին ընդգծել է, որ Իրանի և այլ երկրների միջև երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, համահունչ է միջազգային օրենքներին և ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ, մինչդեռ «ԱՄՆ-ը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը՝ ստեղծելով բազմաթիվ ռազմակայաններ տարածաշրջան»: Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2023 թվականի պաշտպանության բյուջեն՝ ռեկորդային 847,3 միլիարդ դոլարի չափով։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
