Պատմության մեջ առաջին միլիարդատերն, ով կորցրել է 200 միլիարդ դոլար
![]() Իլոն Մասկը աշխարհում առաջին մարդն է, ով կորցրել է ավելի քան 200 միլիարդ դոլար։ Նրա կարողության մեծ մասը կրճատվել է, քանի որ Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության բաժնետոմսերը անկում են ապրել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր սեփական հաշվարկները: Գագաթին Իլոն Մասկի կարողությունը հասել է 340 միլիարդ դոլարի՝ գործարարը այս ցուցանիշին հասել է 2021 թվականի նոյեմբերի 21-ին, նշում է գործակալությունը։ Այդուհանդերձ, արդեն դեկտեմբերի վերջին շաբաթներին Մասկի կապիտալը նվազել է մինչև 137 մլրդ դոլար՝ հիմնականում Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկման պատճառով։ Անցած շաբաթվա ընթացքում Tesla-ն էժանացել է 85 մլրդ դոլարով, ընկերության շուկայական կապիտալիզացիան նվազել է մինչև 390 մլրդ դոլար, նշում է Financial Times-ը։ Ընդամենը մեկ տարվա ընթացքում Tesla-ի արժեքը կրկնակի կրճատվել է, հունվարին այն գնահատվել է 1,2 տրիլիոն դոլար։ Մասկի որոշումը՝ վաճառել ընկերության բաժնետոմսերը՝ Twitter սոցիալական ցանցի գնումը ֆինանսավորելու համար, ինչպես նաև ներդրողների աճող մտահոգությունը էլեկտրական մեքենաների վաճառքի հեռանկարների վերաբերյալ, ճնշում են Tesla-ի բաժնետոմսերի վրա։ Reuters-ի փոխանցմամբ՝ ներդրողները մտավախություն ունեն, որ Twitter-ի գնման պատճառով գործարարը բավարար ուշադրություն չի դարձնում իր բիզնեսին էլեկտրական մեքենաների ոլորտում, մինչդեռ մրցակցությունն այս հատվածում աճում է։ Tesla-ի կապիտալիզացիայի անկումից հետո Մասկը Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջին տեղը զիջեց LVMH-ի ղեկավար Բեռնարդ Առնոյին և նրա ընտանիքին (179 միլիարդ դոլար): Այժմ գործարարը երկրորդ տեղում է՝ 146 միլիարդ դոլար կարողությամբ։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
