Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 25 հունվարի, 2025 թ.

«Հորդորում ենք կրել դիմակ». ԱՆ

1762
Ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2022 թ., 16:00
«Հորդորում ենք կրել դիմակ». ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Մեր երկրում, սեզոնայնությամբ պայմանավորված, վերջին 2 շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվություն է գրանցվում:
Ակտիվության բարձր ինտենսիվություն կա ինչպես մեր, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի երկրներում։
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ կանխարգելիչ միջոցառումները լավագույն գործիքն են հիվանդության տարածումը կանխելու համար: Հորդորում ենք տարեց մարդկանց և քրոնիկական հիվանդություններով անձանց հանրային վայրերում կրել դիմակ վարակվելուց խուսափելու համար: Սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանների դեպքում կրել դիմակ, հատկապես հանրային տրանսպորտից օգտվելիս, փակ տարածքներում և մարդկանց կուտակումների ժամանակ:
Կանխարգելե՛նք և լինե՛նք առողջ»:

Աղբյուրը`   ՀՀ ԱՆ