Նեթանյահուի գլխավոր նպատակը Իրանին կանգնեցնելն է
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է իր նոր կառավարության հիմնական նպատակները, որոնցից մեկն Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն է, հայտնում է The Times of Israel-ը։ Վարչապետը նաև նշել է, որ իր կառավարությունը պայքարելու է կյանքի թանկացող ծախսերի դեմ և բարելավելու է կրթությունը երկրում։ Նեթանյահուն խոստացել է Իսրայելը դարձնել ուժեղ և բարգավաճ «համաշխարհային տերություն»։ Ավելի վաղ՝ հինգշաբթի՝ դեկտեմբերի 29-ին, Քնեսեթը ձայների մեծամասնությամբ հաստատել է Նեթանյահուի նոր կառավարության կազմը։ Նեթանյահուն արդեն վեցերորդ անգամ է ղեկավարում Իսրայելի կառավարությունը։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է Իսրայելի պատմության մեջ ցանկացած այլ քաղաքական գործիչից ավելի երկար՝ 15 տարի 3 ամիս։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
