«Եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել անվտանգությունը, պետք է դիմի միջազգային խաղաղապահներ ներգրավելու առաջարկով». վարչապետ
![]() Կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին՝ ՀՀ վարչապետն ասել է, որ միջանցքի փակումը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: «Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող դրույթը, թե միջանցքը բաց է երթևեկության համար, սին է ու իրականության հետ ոչ մի կապ չունի: Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից և սա նրա՝ միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը: «Ո՞րն է իրադրության՝ ՌԴ գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանն ու ճանապարհային քարտեզը: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններին սպասում է ՀՀ և ԼՂ հանրությունը: Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը ԼՂ-ում, կարծում եմ, ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ-ում ու ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
