Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

561
Հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ., 09:54
Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

Այսօր առավոտյան Ուկրաինայի բոլոր շրջաններում, բացառությամբ արևմտյան, հայտարարվել է օդային տագնապ: Օդային ահազանգ՝ նշանակում է, որ կա հարվածների վտանգ. քաղաքացիներին խորհուրդ է տրվում մտնել ապաստարաններ:

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ռուսները Սև ծովում մարտական ​​հերթապահության են դրել երկու հրթիռակիր, նկատվում է նաև ռուսական ավիացիայի ակտիվություն: