Ռուսաստանը Բելառուս է մտցրել 10,2 հազար զինվոր
![]() Ռուսաստանը Բելառուս է մտցրել 10,2 հազար զինվոր, հայտնում է Ուկրաինայի Պետական սահմանային ծառայությունը: Ներկայում Ռուսաստանը Բելառուսում 10200 հոգանոց զորախումբ է հավաքել։ Այս թիվը բավարար չէ Ուկրաինայի վրա հարձակման համար։ Այս մասին հայտարարել է Պետական սահմանային ծառայության ղեկավար Սերգեյ Դեինեկոն: «Այն խմբավորումը, որն ունի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը (Բելառուսում.-Խմբ.) կազմում է մոտ 10200 զինծառայող, այն չի կարող կատարել մեր պետության տարածքում կրկին առաջխաղացման խնդիրը»,- ընդգծեց նա։ Նրա խոսքով՝ Բելառուսի տարածքում տիրող իրավիճակը ամեն օր վերահսկում են հետախուզությունը, պետական սահմանապահ ծառայությունը, օպերատիվ-որոնողական ստորաբաժանումները, նրանց օգնում են նաև «չբարձրաձայնված օգնականները»։ Բոլորն էլ հայտնում են, որ հակառակորդը հարձակման «իրական հնարավորություններ» չունի։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
