ՅՈՒՆԻԵՍԵՖ-ը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ
![]() ՅՈՒՆԻԵՍԵՖ-ը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: «Լեռնային Ղարաբաղի՝ Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների իրավիճակի վրա: Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները հիմնական սննդամթերքի և տարրական ծառայությունների պակասից, որոնք անհրաժեշտ են իրենց գոյատևման, առողջ աճի և բարեկեցության համար: Մինչդեռ շատ երեխաներ զրկվել են նաև ծնողական խնամքից, քանի որ բաժանվել են իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից: ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է նախորդ պայմանավորվածություններին համապատասխան Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն ապահովելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը: Սա չափազանց կարևոր է ապահովելու, որ Լեռնային Ղարաբաղում երեխաները լինեն պաշտպանված, և որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան ապահով և արագ հասնել կարիքի մեջ գտնվողներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է երկխոսության եզրեր փնտրել և համագործակցել բոլոր դերակատարների հետ, որպեսզի հնարավորություն ստանա մուտք գործել՝ աջակցելու այդ տարածքում բնակվող երեխաներին»,- ասված է հաղորդագրության մեջ: |

Կրեմլը՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին
129Երեկ, 20:42
Տեղի է ունեցել հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև
138Երեկ, 20:06
Մեղադրանք է ներկայացվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին (տեսանյութ)
110Երեկ, 10:42
«Մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին»․ ՆԳՆ
14925.07.2026, 13:42
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը (տեսանյութ)
15025.07.2026, 11:18
«Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացվի». ՍԱՏՄ
23124.07.2026, 16:24
