«Լուկաշենկոն, Մոսկվայի գծած սցենարները բացահայտելով, տապալելու է դրանք». Արթուր Դանիելյան
![]() «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին տարիներին Հայաստանի միակ ռեալ դաշնակիցը Լուկաշենկոն է: Երկու օր ա Հայաստանում ռուսական ագենտուրան լծված է մեզ՝ միութենական պետություն ներքաշելու ռուսների օրակարգը հերքելուն: Զարկը ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն էր տվել, երբ ՀՀ ԱԽՔ Գրիգորյան Արմենին սադրիչ անվանեց՝ հերքելով, որ Ռուսաստանը պահանջում է Հայաստանից միանալ միութենական պետությանը: Ու թե՛ Պեսկովը, թե՛ ռուսական ողջ ագենտուրան իրենց բնորոշ ձևով ջայլամ են ձևանում, երբ դեմները դնում ես, որ հիշյալ հայտարարությունը ոչ թե Գրիգորյանն էր արել, այլ՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպանը: Չգիտես՝ ինչու Բելառուսի դեսպանին սադրիչ չեն անվանում: Ավելին, դեսպանի հայտարարությունը միջազգային սկանդալի պատճառ է դարձել, բայց ո՛չ դեսպանի, ո՛չ էլ իր ներկայացրած երկրի վրա որևէ կերպ չի անդրադարձել: Խոսքը մի երկրի մասին է, որտեղ առանց նախագահի թույլտվության նույնիսկ շնչելն է խնդրահարույց... Սա Լուկաշենկոյի «սադրանքներից» առաջինը չէ: Երևանում, շաբաթներ առաջ կայացած ՀԱՊԿ նիստի ժամանակ, նա հերթական անգամ սկսեց պնդել, որ Ալիևն իրենց ընկերն է, և որ Հայաստանը պիտի հանձնվի: Լուկաշենկոն անշուշտ ճիշտ է ասել, նա ասել է այն, ինչ կա, այնպես, ինչպես Բելառուսի դեսպանն է ասել այն, ինչ կա: Խնդիրը նրանում է, որ ասելով այն, ինչը կա, նա շատ լուրջ խնդիրներ է ստեղծում Մոսկվայի համար: Պուտինը մեռավ ասելով, որ պայմանավորվածությունները պիտի թաքուն պահվեն, իսկ Բածկան բռնում, սաղ հրապարակում ա: Լուկաշենկոյի այս համառությանը կարելի է նախանձել: Հենց այս համառության պատճառով վերջերս շատ տարօրինակ կերպով մահացավ Բելառուսի ԱԳ նախարարը, բայց ինչպես տեսնում եք, դա Ալեքսանդր Գրիգորիչին հետ չի պահում: Լուկաշենկոն շարունակելու է ամեն պատեհ ու ավելի շատ անպատեհ առիթով երդվել Մոսկվային հավատարմության մեջ ու, Մոսկվայի գծած սցենարները բացահայտելով, տապալելու է դրանք: Չեմ զարմանա, եթե մի քանի օրից Լուկոշենկոն հայտարարի, որ Մոսկվան ճիշտ է անում, որ Լաչինի միջանցքը փակ է պահում...»: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

«Բաքվում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը»․ Վարդան Ոսկանյան
6900:06
Նեթանյահուն պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Իրանի վրա նոր հարձակումների հարցը
128Երեկ, 23:52
«Բանկային համակարգի հետ չհարաբերվելու այլընտրանք չթողնելը մարդու իրավունքների խախտում է»․ Հակոբ Բադալյան
95Երեկ, 23:24
«Հայաստանը նպատակասլաց կերպով տարվում է դեպի քաոս և անիշխանություն»․ Արմեն Այվազյան
102Երեկ, 23:12
«Այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
89Երեկ, 22:18
«Գոռում եք՝ Հայաստանն ինքնիշխան է․ Անգլիան ի՞նչ գործ ունի մեր ընտրությունների հետ»․ Ոսկան Սարգսյան
116Երեկ, 21:24
