Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից ծանր վիճակում գտնվող երեք բուժառու տեղափոխվել է Հայաստան
1668
Չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ., 11:24
![]() Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող երեք հիվանդներ՝ «Թոքային արյունահոսություն, արտերիովենոզ մալֆորմացիա», «Պլևրայի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան հիդրոթորաքս, թոքի աբսցես», և «Խոլեդոխոլիթիազ Լյարդային անբավարարություն» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում են ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ»։ |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
11214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
15913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
13712.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
15010.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19907.09.2026, 14:12
