Բուլղարիայի ԱԳՆ-ն, ի նշան դժգոհության, կանչել է Ռուսաստանի դեսպանին
1884
Երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ., 23:06
![]() Բուլղարիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպան Էլեոնորա Միտրոֆանովային։ Այս մասին բուլղարական BNT հեռուստաալիքի եթերում հայտնել են Բուլղարիայի ԱԳՆ ներկայացուցիչները։ Հաղորդվում է, որ դեմարշի պատճառ է դարձել Ռուսաստանի կողմից հետախուզում հայտարարելը Bellingcat-ում աշխատող բուլղար լրագրող Խրիստո Գրոզևի նկատմամբ: Միտրոֆանովան ենթադրել է, որ իրեն կանչելու պատճառ կարող է լինել նաև Ռուսաստանի նոր շրջաններում բուլղարերեն սովորելու հարցը։ Դեկտեմբերի 26-ին ՌԴ ՆԳՆ-ն Գրոզևին քրեական գործի շրջանակներում հետախուզում էր հայտարարել։ Միաժամանակ չի հստակեցվել, թե որ հոդվածով է գործը հարուցվել լրագրողի դեմ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գրոզևի դեմ քրեական գործ է հարուցվել ռուսական բանակի մասին կեղծիքների համար։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
150Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
333Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
14206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13904.11.2026, 12:06
