11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում. Արցախի ԱՆ
![]() Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական արցախցի փոքրիկը շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում և վիճակը կայունանում է: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 10 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար: ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար»։ |

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
14324.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
66923.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
20322.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
13521.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
19520.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
16620.08.2026, 00:06
