Հարավային Կորեայում գրանցվել է «ուղեղ ուտող» մակաբույծով վարակման առաջին դեպքը
![]() Հարավային Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման գործակալությունը (KDCA) հայտնաբերել է Հարավային Կորեայում մարդու ուղեղ ներթափանցած Negleria Fowler տեսակի ամեոբայով վարակվելու առաջին դեպքը: Նշվում է, որ վարակը հաստատվել է ուղեղի մենինգիտով մահացած հիվանդի մոտ, ով վերջերս է վերադարձել արտերկրից։ Առողջապահական մարմինների կողմից հետագա փորձարկումներից հետո տղամարդու վարակվածությունը հաստատվել է, և սա այս ամեոբայով վարակվելու առաջին պաշտոնական դեպքն է Հարավային Կորեայում: KDCA-ն մտադիր է հետաքննություն անցկացնել՝ պարզելու հիվանդի վարակման ճշգրիտ ուղին: Պարզվել է, որ աղտոտված ջրի հետ շփումը վարակ ստանալու հիմնական միջոցն է, որը մտնում է օրգանիզմ քթով և տեղափոխվում մարդու ուղեղ։ Նշվում է, որ ամեոբան ունակ է առաջացնել առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտ՝ գլխուղեղի մահացու վարակ, որի ախտանշանները զարգանում են չափազանց արագ, ուստի հիվանդության վաղ հայտնաբերումը շատ կարևոր է։ |

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
15400:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
19009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
20109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
45804.11.2026, 23:31
