2023 թվականին համաշխարհային տնտեսությանը սպասվում է ռեցեսիա. #CEBR
![]() Տնտեսական և բիզնես հետազոտությունների կենտրոնի (CEBR) փորձագետները հայտնել են, որ 2023 թվականին համաշխարհային տնտեսությունը կգտնվի ռեցեսիայի մեջ։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված կանխատեսման մեջ։ Համաշխարհային տնտեսության ռեցեսիան, ամենայն հավանականությամբ, կսկսվի բարձր տոկոսադրույքների պատճառով՝ որպես պատասխան ավելի բարձր գնաճի: Կանխատեսման հեղինակները նշում են, որ 2022 թվականին տնտեսությունը 1970-ականների սկզբի հետ համեմատած գնաճային ցնցում է ապրել։ 2021-ի խնդիրները, ինչպիսիք են լոգիստիկ խափանումները՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, 2022-ին լրացվել են հակառուսական պատժամիջոցների պատճառով էներգիայի բարձր գնով։ «Գնաճի դեմ պայքարը դեռ չենք շահել», - ասվում է կանխատեսման մեջ, ուստի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ բանկային հաստատությունները կբարձրացնեն տոկոսադրույքները: Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը կարճաժամկետ հեռանկարում ստացել է տնտեսական առավելություններ, սակայն առաջիկա տարիներին ռուբլին դոլարի նկատմամբ կարժեզրկվի, և Ռուսաստանի տնտեսությունը համաշխարհային տնտեսությունների CEBR վարկանիշում 9-րդից կիջնի 14-րդ տեղը։ Ավելի վաղ CEBR-ը հայտնել էր, որ Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատումը հանգեցրել է Եվրոպայում ռեցեսիայի ռիսկի մինչև 40% աճի: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
