Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 7 տարեկան երեխա է մահացել

825
Երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ., 12:30
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 7 տարեկան երեխա է մահացել

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է Երևանի բնակիչ՝ 7-ամյա Ռաֆիկ Մ-ն։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց է ընդունվել դեկտեմբերի 24-ին, ու երբ նրա հարազատներին տեղեկացրել են, որ երեխան մահացել է, փորձել են բժիշկներից պարզել մահվան պատճառը, հիվանդանոցի բժիշկներից Հրաչյա Գրիգորյանը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին ու հայտնել, թե մահացած երեխայի հարազատները դրսևորում են ոչ ադեկվատ պահվածք. կոտրում են հիվանդանոցի գույքը և այլն՝ փորձելով մեղադրել մահացած երեխայի հարազատներին։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։