Մասքը՝ Twitter-ի սնանկացման ռիսկերի մասին
![]() Twitter-ի սեփականատեր և գործադիր տնօրեն Իլոն Մասքը հայտարարել է, որ ընկերությանն այլևս սնանկացման վտանգ չի սպառնում: Այնուամենայնիվ, նա նշել է մեծ ծավալի աշխատանք, որը դեռ պետք է կատարվի։ «Մենք ողջամտորեն վերահսկում ենք ծախսերը, որպեսզի ընկերությունն այլևս չգնա սնանկացման ճանապարհով», - գրել է Մասքը թվիթերում՝ հավելելով, որ Twitter-ը դեռ լիովին անվտանգ չէ, և դեռ շատ աշխատանք կա առջևում։ Twitter-ը ձեռք բերելու գործարքը Մասքը փակել է այս տարվա հոկտեմբերին։ Գնման գործընթացը Մասքին արժեցել էր 44 միլիարդ դոլար։ Ձեռնարկատերը վերջին ամիսներին մի շարք հակասական որոշումներ է կայացրել և կորցրել է բազմաթիվ խոշոր գովազդատուների՝ հարթակի նոր քաղաքականության և պարտքի դիմաց տոկոսներ վճարելու ունակության հետ կապված աճող մտահոգությունների պատճառով: Խոսքը 13 միլիարդ դոլարի մասին է, որը Մասքը վարկ է վերցրել բանկերից՝ սոցցանցը գնելու համար։ Անցյալ ամիս Մասքը զգուշացրել էր Twitter-ի աշխատակիցներին, որ ընկերությունը կարող է «չդիմանալ գալիք տնտեսական անկմանը»: Այս շաբաթվա սկզբին միլիարդատերը Twitter-ի վիճակը համեմատել էր ինքնաթիռի կործանման հետ: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
