Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ժողովուրդի ձայնն` ընդդեմ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության. օր 14-րդ». Էդմոն Մարուքյան

1038
Կիրակի, 25 դեկտեմբերի, 2022 թ., 19:24
«Ժողովուրդի ձայնն` ընդդեմ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության. օր 14-րդ». Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր Twitter-ի էջում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանն ու այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին։
Նա կադրեր է հրապարակել հանրահավաքից ու գրել. «Ժողովուրդի ձայնն՝ ընդդեմ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության. օր 14–րդ»։ Նա հավելել է՝ ամբողջ աշխարհն է արդեն հայտարարել, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է տուժի Ադրբեջանի անհիմն պահանջների պատճառով։
«Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների լուծման համար միջազգային մեխանիզմների ստեղծումն այլընտրանք չունի»,– գրել է նա։