Չինաստանը զորավարժություններ է անցկացրել Թայվանի մոտ՝ «ի պատասխան ԱՄՆ սադրանքներին»
1313
Կիրակի, 25 դեկտեմբերի, 2022 թ., 18:24
![]() Չինաստանի ռազմածովային ուժերը, զորքերի այլ տեսակների հետ միասին, կիրակի օրը պարեկային և կրակային վարժանքներ են անցկացրել Թայվան կղզու մոտ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (PLA) մարտական հրամանատարության արեւելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի Յին։ «Դեկտեմբերի 25-ին Թայվան կղզու մոտակայքում Չինաստանի զինված ուժերը պարեկություն են իրականացրել, որում ներգրավված են եղել բոլոր տեսակի զորքերը։ Զորավարժություններ են անցկացվել նաև կրակոցներով և համատեղ հարվածներով»,- ասվում է մարտական հրամանատարության WeChat սոցիալական ցանցի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։ Շի Յիի խոսքով՝ զորավարժությունները «Չինաստանի վճռական պատասխանն են ԱՄՆ-ի և Թայվանի ուժեղացված սադրանքներին»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
