Արմեն Փամբուխչյանը՝ Ներքին գործերի նախարարի թեկնածու. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Ազգային ժողովը դեկտեմբերի 17-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ արտահերթ նիստում, 67 կողմ, 6 դեմ ձայնով, ընդունեց Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: Այսպիսով, ըստ ընդունված նախագծի, Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ ՆԳՆ ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը: Այս օրերին շրջանառվում են նորաստեղծ Ներքին գործերի ապագա նախարարի տարբեր անուններ: Նրանց թվում է նաև ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարար Արմեն Փամբուխչյանը, ում ղեկավարած կառույցը լուծարվելու է: ArmLur.am-ն ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանից փորձել է ճշտել՝ նախարար Փամբուխչյանը նոր պաշտոնի առաջարկ ստացել է, թե ոչ: Ի պատասխան վերջինը նշել է. «Ձեր բարձրացված հարցերի շուրջ քննարկում չի եղել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
