«Իշխանության հետ համագործակցություն գոյություն չունի»․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
![]() Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը 24 TV-ի եթերում խոսել է երկրում ստեղծված իրավիճակի, իշխանությունների վարած քաղաքականության մասին. «Օրեր առաջ Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցաշարն էր, պարտությունից հետո ֆուտբոլի հավաքականների գլխավոր մարզիչներն իրենց բարոյական պարտքը համարեցին հեռանալ՝ արձանագրելով, որ ձախողել են: Անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող է անձը բարձրագոչ ծրագրերի մասին հայտարարություն անել, իսկ մեկ տարի անց՝ ձախողելուց հետո, նորից հավակնել այդ պաշտոնին: Եթե իր առաջնորդությունը հանգեցրել է աղետի, պետք է բարոյական պատասխանատվություն ունենալ, ձախողումը ընդունել ու հեռանալ»։ Հարցին՝ «արդյոք առկա՞ է եկեղեցի-իշխանություն համագործակցություն», Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն արձագանքել է. «Իշխանության հետ համագործակցություն գոյություն չունի, մասնակի պատահական հանդիպումներ են լինում, ինչը համագործակցություն անվանել հնարավոր չէ։ Բանակցային գործընթացի վերաբերյալ Վեհափառ Հայրապետի և բարձրաստիճան եկեղեցականների մակարդակում տեղեկատվություն չկա, պաշտոնական խողովակով չի իրազեկվում, դա արդեն գործելաոճ է դարձել»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
