«Արցախում ադրբեջանի կողմից ստեղծած հումանիտար ճգնաժամի հիմքում ընկած է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը». Մետաքսե Հակոբյան
![]() Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամենայն հարգանքով հանդերձ ՄԱԿ-ի այն անդամ-պետությունների հանդեպ, որոնք դատապարտում և կոչ են անում ադրբեջանին բացել Քաշաթաղի միջանցքը, պետք է փաստենք, որ որևէ մեկ այլ առանձին պետության երաշխավորությունը չի կարող ապահովել արցախահայության անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը, եթե Արցախի անվտանգության թիվ մեկ և գլխավոր երաշխավորը Մայր Հայաստանը չէ։ Պետք է փաստել նաև, որ Արցախում ադրբեջանի կողմից ստեղծած հումանիտար ճգնաժամի հիմքում ընկած է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը։ Առկա շրջափակումը ցայտուն կերպով հաստատեց մեր միտքը առ այն, որ այո՛ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից: Այս հարցը պետք է լուծել: Այն իրականությունը, որում մենք բոլորս ենք, չի կարող անհատի կամ քաղաքական ուժի հնարավորությունների տիրույթում լինել, քանզի այն Հայրենիքի, պետականության և ազգի գոյի պահպանման խնդիր է: Հայրենիքի, պետականության և ազգի գոյի պահպանումը հենց այն գաղափարն է, որի շուրջ պիտի հավաքվենք բոլորս: Սա այն գաղափարն է, առանց որի իրացման չեն կարող լինել երկու հայկական պետությունների իշխանությունները, ընդդիմությունը, քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները…ազգը… Աղբյուրը` Մետաքսե Հակոբյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
