Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Բայրամովն ու Լավրովը վաղը կբանակցեն առանց Միրզոյանի

209
Հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2022 թ., 22:42
Բայրամովն ու Լավրովը վաղը կբանակցեն առանց Միրզոյանի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը Մոսկվայում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ:
«Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Ս.Վ.Լավրովի և Դ.Ա.Բայրամովի միջև»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվել էր՝ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: