Պուտինը խոստացել է միավորել ռուս ժողովրդին
![]() Աշխարհում ոչ ոք չի ցանկանում միավորել և ամրապնդել ռուս ժողովրդին, բացի Ռուսաստանից, «որն էլ դա անում է», ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երիտասարդական քաղաքականության պետական խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ոչ ոք չի ցանկանում ռուս ժողովրդի միավորումը. Պառակտում՝ խնդրեմ, մեծ հաճույքով կշարունակեն ավելի մասնատել: Բայց ոչ ոք չի ուզում մեր համախմբումն ու ամրապնդումը։ Բացի մեզանից։ Եվ մենք դա կանենք։ Եվ մենք դա կանենք»,- ընդգծել է Պուտինը։ Նա նաև հայտարարել է, որ «Ռուսաստանը ձգտում է ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտին» և մտադիր չէ թափանիվն ավելի ու ավելի շատ պտտել։ «Մենք անելու ենք ամեն ինչ, որ դա ավարտվի։ Եվ ինչքան շուտ, այնքան լավ, իհարկե»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նպատակն է «վերջացնել այս պատերազմը», իսկ «Մոսկվան կշարունակի ձգտել դրան»։ «Մոսկվան նաև ձգտում է պաշտպանել մարդկանց, ովքեր զգում են, որ իրենք «մեր ժողովրդի մի մասն են, մեր մշակույթի մի մասն են»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ մարտերի ինտենսիվության աճը հանգեցնում է «չհիմնավորված կորուստների»։ Պուտինը նաև ասել է, որ «բոլոր հակամարտող կողմերը միշտ, վաղ թե ուշ, միշտ նստում են բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվում», որքան շուտ «մեր հակառակորդները» գիտակցեն այս փաստը, այնքան լավ, շարունակել է նա՝ հավելելով, որ «Ռուսաստանը երբեք չի հրաժարվել» երկխոսությունից, մինչդեռ Ուկրաինայի իշխանություններն իրենք իրենց արգելել են բանակցել»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
