Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.

G7-ը կաջակցի Կիևին այնքան ժամանակ, որքան դա պահանջվի

729
Հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2022 թ., 19:12
G7-ը կաջակցի Կիևին այնքան ժամանակ, որքան դա պահանջվի

G7-ի երկրները մտադիր են շարունակել աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ասվում է Գերմանիայի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Ամբողջ 2022 թվականին և Նոր տարվա նախաշեմին, Ուկրաինային աջակցելու մեր հանձնառությունը մնում է անսասան: G7-ը ամուր կկանգնի Ուկրաինայի թիկունքին այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»,- ասվում է հայտարարության մեջ:։