Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

ԱԽ քարտուղարը Ջեյք Սալիվանին մանրամասներ է ներկայացրել Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին

325
Հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2022 թ., 18:24
ԱԽ քարտուղարը Ջեյք Սալիվանին մանրամասներ է ներկայացրել Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից։

«Զրույցի ընթացքում մանրամասներ եմ ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչի շրջանակներում երկուստեք ընդգծել ենք իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը:

Բարձր ենք գնահատել նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան և կարևորել դրա շարունակականությունը»- գրել է նա: