Հայկական դրամն աճի տեմպերով աշխարհում առաջատար է դարձել ռուսների ներհոսքի շնորհիվ. #Bloomberg
![]() Հայաստանի, Վրաստանի և Տաջիկստանի ազգային արժույթներն այս տարի դոլարի նկատմամբ ամրապնդման առաջատարներn էին։ Դա պայմանավորված է հազարավոր ռուսների ներհոսքով այս երկրներ։ 2022 թվականի սկզբից հայկական դրամը դոլարի նկատմամբ արժ7որվել է ավելի քան 22%-ով և դարձել համաշխարհային արժույթների առաջատարը, գրում է Bloomberg-ը։ Վրացական լարին այս տարի թանկացել է 16%-ով, իսկ տաջիկական սոմոնին՝ 10%-ով։ Գործակալության տվյալներով՝ փետրվարից այս երկրներում բնակություն են հաստատել տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիներ։ Տարեսկզբից Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան դրամական փոխանցումներն աճել են 5 անգամ՝ հասնելով ավելի քան 1,75 միլիարդ դոլարի, ասվում է երկրի Ազգային բանկի զեկույցից։ Հայաստանի ֆինանսական կարգավորիչի տվյալներով՝ 2022 թվականի առաջին 10 ամիսներին Հայաստան կատարվող փոխանցումները կազմել են 2,8 մլրդ դոլար՝ գրեթե 4 անգամ ավելի, քան նախորդ տարի։ Տաջիկստանում արձանագրվել է նաև Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցումների աճ՝ առաջին կիսամյակում այն եղել է առնվազն 50 տոկոս։ Հոկտեմբերի սկզբին Forbes ամսագիրը հայտնել էր, որ սեպտեմբերի 21-ից մոտ 700 հազար մարդ լքել է Ռուսաստանը։ Սակայն ավելի ուշ Կրեմլը հայտարարեց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ինքը ստույգ թվեր չունի, սակայն նշված տվյալները, ըստ նրա, հեռու են իրականությունից։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
