Ուկրաինան ԱՄՆ-ից կստանա 1 միլիարդ դոլար և Patriot համակարգ
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուշագիր է ստորագրել Ուկրաինային մինչև մեկ միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Սպիտակ տանը հղումով։ «Համաձայն Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ և օրենքներով ինձ՝ որպես նախագահ տրված լիազորությունների՝ ես սույնով պետքարտուղարին լիազորում եմ տնօրինել մինչև մեկ միլիարդ դոլարի միջոցները, որոնք հատկացվել են պաշտպանության նախարարությանը, որպես աջակցություն Ուկրաինային»,- փաստաթղթում մեջբերվում են ամերիկյան պետության ղեկավարի խոսքերը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինան նաև կստանա 850 միլիոն դոլարի լրացուցիչ օգնություն, որը ներառում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգը։ «Այսօրվա օգնությունն առաջին անգամ ներառում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգը, որը կարող է խոցել թևավոր հրթիռներ, փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ և ինքնաթիռներ զգալիորեն ավելի բարձր բարձրությունների վրա, քան նախկինում տրամադրված հակաօդային պաշտպանության համակարգերը», - ասել է Բլինկենը լրագրողներին տված հայտարարության մեջ: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
