Հունաստանը փակել է երկինքը Բելառուսից եկող ինքնաթիռների համար
1474
Հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2022 թ., 00:30
![]() Հունաստանը որոշել է փակել իր օդային տարածքը Բելառուսից եկող ինքնաթիռների համար։ Աթենքը նաև արգելել է թռիչքները դեպի այդ երկիր, հայտնում է Pentapostagma-ն։ Ինչպես նշում է թերթը, այս որոշումը կապված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին Բելառուսի հնարավոր անմիջական մասնակցության վերաբերյալ աճող մտավախությունների հետ։ Այսօր երկրի իշխանությունները հաստատել են մի շարք սահմանափակումների ներդրման վերաբերյալ համապատասխան հրահանգը։ «Խորհրդի որոշման համաձայն՝ բելառուսական ավիափոխադրողների կողմից շահագործվող ինքնաթիռներին արգելվում է վայրէջք կատարել, թռիչք կատարել Հունաստանի տարածքից կամ թռչել նրա տարածքի վրայով»,- ասվում է հրահանգում։ Հունական ավիափոխադրողները չպետք է թռիչքներ կատարեն դեպի Մինսկ և թռչեն Բելառուսի օդային տարածքով։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
