4 ամսական փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծանր. ԱՀ ԱՆ
![]() ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար: ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։ Արցախից Երևան տեղափոխված սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող: Պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում»: Աղբյուրը` Արցախի Տեղեկատվական շտաբ |

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
15400:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
19009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
20109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
45804.11.2026, 23:31
