Մակրոնը հայտարարել է Ուկրաինային զենքի նոր մատակարարումների մասին
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Ֆրանսիան Կիև է մատակարարել Crotale հրթիռային կայաններ և հակաօդային պաշտպանության համակարգեր և ծրագրում է զենքի նոր խմբաքանակ մատակարարել հաջորդ տարվա սկզբին։ «Վերջին օրերին Ֆրանսիան մատակարարել է լրացուցիչ զենքեր, հրթիռային կայաններ, Crotale, սարքավորումներ՝ ի հավելումն նրան, ինչ մենք արդեն արել ենք»,- ասել է Մակրոնը LCI հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Ֆրանսիայի նախագահը մանրամասնել է, որ Զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուի հետ քննարկում է 2023 թվականի առաջին եռամսյակում նախատեսված զենքի և զինամթերքի նոր մատակարարումները։ Այդ մատակարարումների թվում սպասվում են Caesar ինքնագնաց հրետանային համակարգեր (ACS), որոնք Փարիզը ցանկանում է վերցնել Դանիային պատվիրածների շարքից։ Մակրոնը չի նշել, թե կոնկրետ ինչ քանակի մասին է խոսքը՝ հավելելով, որ այդ հարցը դեռ համաձայնեցման փուլում է։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
