Պուտինը Բելառուսին մեքենաշինության զարգացման համար 105 միլիարդ ռուբլի կհատկացնի
![]() Ռուսաստանը լրացուցիչ 105 միլիարդ ռուբլի է հատկացրել Բելառուսում մեքենաշինության զարգացման համար։ Բացի այդ, միջոցները պետք է ուղղվեն Մոսկվայի և Մինսկի համատեղ նախագծերի ֆինանսավորմանը հաստոցաշինության և էլեկտրոնիկայի ոլորտներում: «Ռուսաստանը լրացուցիչ 105 միլիարդ ռուբլի է հատկացրել մեր բելառուս գործընկերներին՝ մեքենաշինության, հաստոցաշինության և էլեկտրոնիկայի ոլորտում խոստումնալից, ներմուծմանը փոխարինող համատեղ նախագծերը ֆինանսավորելու համար»,- ասել է Պուտինը ռուս-բելառուսական բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով, տնտեսության վերոնշյալ ոլորտներում համատեղ նախագծերը պետք է օգնեն երկու երկրներին լրացնել իրենց ներքին շուկաները Մոսկվայի և Մինսկի դեմ միջազգային պատժամիջոցների պատճառով մի շարք արտասահմանյան արտադրողների հեռանալուց հետո: Դեկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Բելառուսի հետ ինտեգրման իր պլանների 60%-ը կատարվել է։ Նրա խոսքով, Մոսկվան և Մինսկը մինչ այժմ իրականացրել են մոտ 600-ը 1000 համապատասխան «միջոցառումներից»՝ երկու երկրների տնտեսությունները մերձեցնելու համար։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
